fbpx
Սպորտ

Բարսելոնան վայր չի դնում զենքերը․ ակումբը նոր առաջարկ կանի ՊՍԺ-ին

Շարունակվում է ՊՍԺ-ի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի համար մղվող տրանսֆերային պայքարը։

«Բարսելոնան» մտադիր է նոր առաջարկ անել 27-ամյա հարձակվողի համար համար։

Sport.es-ը հաղորդում է, որ կատալոնական ակումբը նոր, թարմ առաջարկ է պատրաստում, որով բանակցությունները վերջնական փուլ կմտնեն։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ պայմաններով է լինելու նոր առաջարկը, սակայն մեկ բան հստակ է, որ գալիք օրերին գործարքը կարող է մոտենալ ավարտին։

Պայքարից դուրս չի մնում նաև Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական» ակումբի ներկայացուցիչները երեկ մեկնել էին Փարիզ՝ բանակցությունները շարունակելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն Նեյմարին կվաճառի «Ռեալին», ոչ թե «Բարսելոնային»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ