Բարսելոնայի ավտոբուսը «մոլորվել էր» էր մամուլի ասուլիսից առաջ

Իսպանական սուպերգավաթի «Ատլետիկո» Մադրիդի հետ հանդիպումից առաջ «Բարսելոնա»-ի հետ արտակարգ դեպք է պատահել։ Կատալոնական ակումբի ավտոբուսը «մոլորվել էր»։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։

«Բարսան» պետք է մարզումներ անցկացներ Ալ-Ահլի կոմպլեքսում, որից առաջ, սակայն, թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն և կիսապաշտպան Սերխիո Բուսկտսը պետք է մամուլի ասուլիս տային Ալ-Իթթիհաթում։

Ակումբի ավտոբուսի վարորդը Ալ-Իթթիհաթի փոխարեն ուղևորվել է Քինգ ԱԲդուլլահ, որտեղ պետք է տեղի ունենային երկու կիսաեզրափակիչները։ Այնուհետև ավտոբուսը խցանման մեջ է հայտնվել երկու մարզդաշտերի միջև։ Ակումբը ստիպված է եղել հետաձգել մամուլի ասուլիսը մինչև մարզումների ավարտը։

«Մենք գնացինք այն մարզադաշտը, որտեղ այդ երեկո պետք է խաղային «Ռեալն» ու «Վալենսիան»։ Նա՝ վարորդը, մինչ հասնելը հասկացավ, որ սխալ ենք ընթանում, բայց հետո խցանման մեջ ընկանք ու այդ պատճառով էլ ուշացանք»,-ասել է Վալվեդեն՝ կատակելով, որ իրենք հիմա ավելի լավ գիտեն քաղաքը։

Ամենաթարմ