fbpx
Սպորտ

Բարսելոնայի տնօրենը խոսել է Մեսսիի և Աբիդալի կոնֆլիկտի մասին

Կոնֆլիկտը, որը ծագել էր կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսիի և ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի միջև, լուծվել է։ Այս մասին հայտարարել է «Բարսելոնա»-ի տնօրեն Գիլերմո Ամորը Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Աթլետիկի» հետ խաղում 1:0 հաշվով պարտվելուց հետո։

«Մենք բոլորս այստեղ ենք միասին աշխատելու և միավորված մնալու համար: Հատկապես, երբ գործերը սխալ ուղղությամբ են գնում:

Ոչ ոք ակումբից վեր չէ, և մենք միասին հասնելու ենք մեր նպատակներին: Մենք ամեն ինչ կարգավորել ենք»,-ասել է նա:

Ամորը ընդգծել է, որ այժմ իրենք ունեն ևս երկու մրցաշար՝ Լա Լիգան և Չեմպիոնների լիգան»,-ասել է Ամորը։ Այս մասին հաղորդում է Marca-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ