Էրիկ Աբիդալ
Աբիդալը կնոջը խոստովանել է՝ ՊՍԺ-ի խաղացողի հետ իրեն դավաճանելու մասին
Կատալոնական «Բարսելոնայի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Աբիդալի կինը՝ Հայեթ Աբիդալը, ամուսնալուծության հայցով դիմելու է դատարան։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։ Նշվում է, որ Աբիդալը խոստովանել է կնոջը, որ դավաճանել է իրեն ՊՍԺ-ի կանանց թիմի ֆուտբոլիստ Կեյրա Ամրաուի հետ։ Աբիդալի կինն ասել է, որ ուզում է մաքրել իր պատիվն ու հեղինակությունը։
Ես և Մեսսին լուրջ զրույց ենք ունեցել․ Աբիդալ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, նախկին մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն անդրադարձել է իր ու ակումբի աստղ Լիոնել Մեսսիի փոխհարաբերություններին։ «Իմ կարծիքով, թիմն ավելի շատ պետք է մարզվեր: Երբ ես աշխատում էի Գվարդիոլայի հետ, ինքս ինձ հարց էի տալիս, թե արդյո՞ք ցանկանում եմ լավագույնը լինել: Դուք կարող եք հաղթել ամեն ինչ, եթե աշխատեք ամբողջ շաբաթվա ընթացքում: Ես…
Չենք ակնկալում Մեսսիի հեռանալը․ Բարսայի սպորտային տնօրեն
Էրիկ Աբիդալին «Բարսելոնայի» սպորտային տնօրենի պաշտոնում փոխարինած Ռամոն Պլանեսը խոսել է Մեսսիի հնարավոր տեղափոխման մասին։ «Մենք չենք ակնկալում Մեսսիի հեռանալը, քանի որ ցանկանում ենք, որ նա մնա «Բարսելոնայում»: Կարծում եմ՝ Մեսսին գիտի, որ հսկայական հարգանք է վայելում այստեղ, քանի որ մենք խոսում ենք պատմության լավագույն ֆուտբոլիստի մասին: Վստահ եմ, որ ապագան դրական է լինելու», –…
Բարսան նոր մարզական տնօրեն ունի
Կատալոնական «Բարսելոնայից» Էնրիկե Սետիենի հեռացման հետ մեկտեղ հեռացվել էր նաև ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը։ «Բարսելոնայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարզական նոր տնօրեն է նշանակվել Ռամոն Պլանեսը, ով հանդիսանում էր Աբիդալի օգնականը։ Նա իսպանական ակումբ է տեղեափովել 2018 թվականին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսայից» պաշտոնապես հայտարարել էին, որ թիմի նոր մարզիչ է նշանակվել Ռոնալդ…
Կորոնավիրուսով վարակված Ֆլամենգոյի փոխնախագահը հանդիպել Ռեալի եւ Բարսայի ներկայացուցիչներին
COVID-19-ով վարակված բրազիլական «Ֆլամենգոյի» փոխնախագահ Մաուրիցիո Գոմես դե Մատոսը անցած շաբաթ հանդիպումներ է ունեցել Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Tribuna սպորտային պորտալը։ Մարտի 8-ին Մաուրիցիո Գոմես դե Մատոսն այցելել է «Ռեալի» ՝ հանդիպելով Ֆլորենտինո Պերեսին, Խունի Կալաֆատին և Խոսե Անխել Սանչեսին։ Դրանից առաջ նա Բարսելոնայում հանդիպել էր կատալոնական ակումբի ներկայացուցիչների՝…
Ես չեմ կարող թույլ տալ, որ մարզական տնօրենն այսկերպ վարվի ինձ հետ․ Մեսսի
Այնպիսի տպավորություն է, որ շատ մեծ ազդեցություն ունեմ, և բոլոր որոշումները կայացնում եմ ես: Այս մասին ասել է «Բարսելոնա»-ի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին։ ««Բարսելոնա»-ի շուրջ շատ խոսակցություններ կան: Շատերն իմ մասին ասում են, որ ես նշանակում և հեռացնում եմ մարզիչներին: Ես դրանից արդեն զզվել եմ»,-նշել է նա։ Մեսսին նաև անդրադարձել է Էրիկ Աբիդալի հետ…
Բարսելոնայի տնօրենը խոսել է Մեսսիի և Աբիդալի կոնֆլիկտի մասին
Կոնֆլիկտը, որը ծագել էր կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսիի և ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի միջև, լուծվել է։ Այս մասին հայտարարել է «Բարսելոնա»-ի տնօրեն Գիլերմո Ամորը Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Աթլետիկի» հետ խաղում 1:0 հաշվով պարտվելուց հետո։ «Մենք բոլորս այստեղ ենք միասին աշխատելու և միավորված մնալու համար: Հատկապես, երբ գործերը սխալ ուղղությամբ են գնում: Ոչ…
Մի կաթիլ մեղրի պատմություն՝ կատալոնական մոտիվներով
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բանակցություններ սկսել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի տրանսֆերի վերաբերյալ, այն դեպքում, երբ 32-ամյա ֆուտբոլիստը որոշի լքել կատալոնական ակումբը: Այդ մասին հայտնում է ESPN-ը: Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսը: Միևնույն ժամանակ, ըստ ESPN-ի, համաձայնագիրը պարունակում է մի կետ, որի համաձայն հարձակվողը կարող է անվճար հեռանալ թիմից…
Դուք բոլորին վարկաբեկում եք․ Մեսսիի պատասխանը Աբիդալին
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, ներկայումս ակումբում աշխատող Էրիկ Աբիդալը նշել էր, որ ֆուտբոլիստներից ոչ բոլորն էին գոհ Էռնեստո Վալվերդեից, ով վերջերս ազատվեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Սրան ի պատասխան Լիոնել Մեսսին գրառում է կատարել Instagram-ի իր էջի պատմություններ բաժնում։ «Եթե նման խոսքեր եք ասում խաղացողների մասին, ապա պետք է տաք հստակ անուններ: Հակառակ դեպքում, դուք բոլորին…









