«Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից։ Այս մասին տեղեկացնում է As-ը:
Ըստ տեղեկությունների՝ թիմից կհեռանան վարձակալական հիմունքներով հանդես եկող Ջեյսոն Մուրիլյոն և Կևին Պրինս Բոատենգը: Առաջինը կվերադառնա «Վալենսիա», իսկ մյուսը՝ «Սասուոլո»:
«Կապտանռնագույններին» կլքի նաև Թոմաս Վերմալենը: Ակումբը մտադիր է փոխել նաև դարպասապահ Յասպեր Սիլեսենը, ում համար «Բարսելոնան» պահանջում է 30 մլն եվրո: Կատալոնացիները փնտրում են կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին փոխարինող: Նրա տրանսֆերային արժեքը սահմանված է 100 մլն եվրո:
Ակումբը կարող է լքել նաև պաշտպան Սամուել Ումտիտին: Նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի «Այաքսի» ավագը՝ Մաթեյս դե Լիգտը: Ակումբը պատրաստ է վաճառել բրազիլացի Մալկոմին 35 մլն եվրոյի դիմաց:
Ըստ Mundo Deportivo-ի՝ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ամռանը կարող է տեղափոխվել այլ ակումբ, խոսվում է, որ նա կարող է համալրել «Ինտերի» շարքերը:
Ռաֆինյա Ալկանտարայի ապագան նույնպես պարզ չէ:

