«Բարսելոնայի» ղեկավարությունը չի կարողանում համաձայնության գալ գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ:
Նոր պայմանագիր կնքելու համար Տեր Շտեգենը պահանջում է այնքան աշխատավարձ, որքան ստանում է թիմի ավագ Լիոնել ՄԵսին: Սակայն «Բարսելոնան» պատրաստ չի ֆուտբոլիստին տարեկան 40 միլիոն եվրո վճարել:
Այսպիսով Շտենգերի ներկայացուցիչների և ակումբի միջև բանակցությունները դեռևս շարունակվում են:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենը քննարկում է «Բարսելոնայից» հեռանալու հնարավորությունը:
Հայտնենք, որ Լիոնել Մեսին հանդիսանում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
