Սպորտ

Նորվիչ ակումբի դարպասապահի մոտ ախտորոշվել է քաղցկեղ

Պրեմիեր լիգան ներկայացնող «Նորվիչ» ակումբի դարպասապահ Դեն Բարդենի մոտ ախտորոշվել է ամորձու քաղցկեղ։ Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը:

Բարդենն անցել է անհրաժեշտ հետազոտություններն ու կշարունակի բուժման գործընթացը:

«Շատ բարդ շրջան է, սակայն ընտանիքիս, ընկերներիս ու հարազատներիս օգնությամբ կարողացա հաղթահարել վերջին շաբաթները:

Նախնական ախտորոշումն ինձ համար տագնապալի էր, սակայն լավն այն է, որ մենք կարողացանք հիվանդությունն ախտորոշել վաղ փուլում:

Ամեն բան դրական է, հաջորդող բոլոր քայլերը՝ նույնպես: Վստահ եմ՝ շուտով կհաղթահարեմ այս ամենն ու կվերադառնամ այնտեղ, որտեղ պետք է լինեմ»,- «Նորվիչի» պաշտոնական կայքը մեջբերում է Բարդենի խոսքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ