Նորվիչ
Նորվիչ ակումբի դարպասապահի մոտ ախտորոշվել է քաղցկեղ
Պրեմիեր լիգան ներկայացնող «Նորվիչ» ակումբի դարպասապահ Դեն Բարդենի մոտ ախտորոշվել է ամորձու քաղցկեղ։ Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը: Բարդենն անցել է անհրաժեշտ հետազոտություններն ու կշարունակի բուժման գործընթացը: «Շատ բարդ շրջան է, սակայն ընտանիքիս, ընկերներիս ու հարազատներիս օգնությամբ կարողացա հաղթահարել վերջին շաբաթները: Նախնական ախտորոշումն ինձ համար տագնապալի էր, սակայն լավն այն է, որ մենք…
Բալեկյանի տրանսֆերային արժեքն աճել է (ՆԿԱՐ)
Հայաստանի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Ուրականի» 24-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 300 հազար եվրոյով։ Այս մասին տեղեկանում ենք Transfermarkt-ից։ Բալեկյանի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 1,8 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Բալեկյանով հետաքրքրված են արգենտինական «Բոկա Խունիորսն» ու անգլիական «Նորվիչը», որը նոր է Չեմփիոնշիփից տեղափոխվել Պրեմիեր Լիգա։
Կտրուկ շրջադարձ․ Բալեկյանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերի շուրջ խոսակցությունները չեն դադարում։ Մինչ այս ակտիվորեն շրջանառվել ու այժմ էլ շրջանառվում է արգենտինական լեգենդար «Բոկա Խունիորս» տեղափոխվելու մասին լուրերը։ «Բոկան» իրոք հետաքրքրված է Բալեկյանով ու, ամենայն հավանականությամբ, պատրաստ է 2,2 միլիոն դոլար վճարել Բալեկյանի տրանսֆերի համար։ Այս մասին խոսել էր նույնիսկ հենց ինքը՝ Բալեկյանը։ Բայց արգենտինական…
Հայտնի է, թե որ թիմերն են լքում ԱՊԼ-ն
Հայտնի է դարձել, թե որ ակումբներն են լքելու Անգլիայի Պրեմիեր Լիգան։ Այս մասին տեղեկանում ենք օնլայն մրցաշարային աղյուսակից։ Ըստ դրա՝ «Շեֆիլդ Յունայթեդը» (17 միավոր), «Վեստ Բրոմվիչը» (26 միավոր) և «Ֆուլհեմը» (27 միավոր) այլևս չեն կարող հասնել 4-րդ տեղը զբաղեցնող «Սաութհեմփթոնին» (37 միավոր) և մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ արդեն լքել են ԱՊԼ-ն։ Նշենք, որ Չեմփիոնշիփից…
Ռեշֆորդը պատրաստ է վնասվածքով մասնակցել Լիվերպուլի դեմ խաղին
Վնասվածք ստացած ու բուժում անցնող «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Մարկուս Ռեշֆորդը պատրաստ է մասնակցել ԱՊԼ-ի 23-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղին։ Հարձակվողը սկզբում ծնկի վնասվածք էր ստացել նախորդ տուրի «Նորվիչի» հետ խաղում։ Այնուհետև Անգլիայի գավաթի խաղարկության «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում դուրս էր եկել դաշտ ու վնասել մեջքը։ Նա այժմ ինտենսիվ բուժում է անցնում, որպեսզի կարողանա հունվարի 19-ին «Լիվերպուլի»…
Արսենալը ոչ-ոքի է խաղացել ու կրկնել 25 տարվա հակառեկորդը
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի շրջանակներում «Արսենալը» մրցեց «Նորվիչի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով, որից հետո լոնդոնյան ակումբը կրկնեց 25 տարվա վաղեմություն ունեցող հակառեկորդը։ 1994 թվականին «Արսենալը» ԱՊԼ-ում 6 խաղում անընդմեջ չէր կարողացել հաղթանակ տոնել։ Նույն իրավիճակն է նաև ընթացիկ մրցաշրջանում։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Այս պահին լոնդոնյան ակումբն ունի 19 միավոր և…
Պետք է գլուխը բարձր դիմակայենք դժվարություններին. Դե Բրյույնե
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնության մասին խոսելը ըստ «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեի շատ վաղ է։ «Անցած մրցաշրջանում մենք հետ էինք մնում 7 միավորով: Այդպես էլ է լինում: Իհարկե, մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում, բայց դա բարդ է»,- բելգիացու խոսքերն է փոխանցում Goal-ը: «Պետք է հարգել մյուս ակումբներին, երբ նրանք լավ են խաղում: Առաջիկա…
Լեմպարդի սաների առաջին հաղթանակը ԱՊԼ-ի ընտացիկ առաջնությունում(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՊԼ-ի երրորդ տուրի շրջանակներում «Չելսին» արտագնա խաղում մրցեց «Նորվիչի» հետ և Լեմպարդի սաները հաղթանակ տարան 3:2 հաշվով: Թոմի Աբրահամը հանդիման 3-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ 17-րդ րոպեին Մեյսոն Մաունտը խփեց «Չելսիի» 2-րդ գոլը, իսկ 69-րդ րոպեին Աբրահամը դուբլ ձևակերպեց և հաղթանակ պարգևեց լոնդոնցիներին: «Նորվիչի» կազմից գոլերի հեղինակ դարձան Թոդ Կանտվելը և Թեմու Պուկին: https://www.youtube.com/watch?v=H4fijYCDcw4 Լեմպարդի…
Նորվիչ – Չելսի․ մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ օգոստոսի 24-ին, Անգլիայի Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի շրջանակներում «Նորվիչը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին»։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 15:30-ին։ Թիմերը միմյանց հետ կմրցեն «Քարրոու Ռոուդ» մարզադաշտում։ Ձեզ ենք ներկայացնում թիմերի մեկնարկային կազմերը՝ Նորվիչ Here's your City XI and subs for the early kick-off against Chelsea ⬇️ #ncfc — Norwich City FC (@NorwichCityFC) August…
Ալիսոնը շատ ավելի շուտ կմիանա թիմին. Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այն մասին, թե երբ կվերականգնվի ակումբի դարպասապահ Ալիսոնը: Նշենք, որ դապասապահը վնասվածք է ստացել «Նորվիչի» դեմ Պրեմիեր լիգայի առաջին տուրի տնային խաղում: Այս մասին հայտնում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։ «Նրա մոտ ծնկի վնասվածք է, որի պատճառով որոշ ժամանակ չի խաղա: Ես հիմա չեմ ուզում ճշգրիտ կանխատեսում անել, թե…
Որքա՞ն բաց կթողնի Լիվերպուլի դարպասապահը
«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը, ով Անգլիայի պրեմիեր լիգայի առաջին տուրի «Նորվիչի» հետ խաղում վնասվածք ստացավ, հնարավոր է, որ բաց թողնի 4-6 շաբաթ։ Այս մասին հաղորդում է Դոմինիկ Քինգը Twitter-ի իր էջում։ Նշվում է, որ 26-ամյա բրազիլացին, հնարավոր է, վնասել է ձկնաձև մկանը։ Հիշեցնենք, որ դարպասապահը հանդիպման 39-րդ րոպեին փոխարինվել էր ու բաց կթողնի Անգլիայի Սուպերգավաթի՝…
Լիվերպուլի ֆուտբոլիստներին թույլատրվել է դիպչել «Սա Էնֆիլդն է» նշանին
«Նորվիչի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի հանդիպումից առաջ «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին թույլատրվել է դիպչել «Էնֆիլդում» գտնվող «Սա Էնֆիլդն է» նշանին: 2016 թվականին ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խաղացողներին արգելել էր դիպչել այդ նշանին: «Ասել եմ իմ ֆուտբոլիստերին չդիպչել «Սա Էնֆիլդն է» գրությանը, քանի դեռ նրանք որևէ տիտղոս չեն նվաճել: Դա հարգանքի նշան է», – ասել…
Կվերադառնամ որքան հնարավոր է շուտ և ավելի ուժեղ. Ալիսոն
«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում՝ «Նորվիչի» հետ խաղի 39-րդ րոպեին վնասվածք է ստացել ու փոխարինվել: Դարպասապահը իր Twitter-ի էջում գրառում է կատարել: Նա, դիմելով իր երկրպագուներին, ասել է. «Շնորհակալություն բոլորին հաղորդագրությունների համար: Կվերադառնամ որքան հնարավոր է շուտ և ավելի ուժեղ»: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է 4-1 հաշվով՝ «Լիվերպուլի» հաղթանակով: Thank you all…
60 րոպե մենք շատ սուր էինք գործում․ Կլոպը՝ Նորվիչի դեմ խաղի մասին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ առաջին տուրում «Նորվիչի» դեմ տարած հաղթանակը 4-1 հաշվով։ «60 րոպե մենք շատ սուր էինք գործում, իսկ հետո սկսեցինք ավելի շատ հսկողության տակ վերցնել խաղը։ Հարգանքներս «Նորվիչին»․ թիմը ամուր մնաց և բավականություն էր ստանում իր ֆուտբոլից։ Երկրորդ կեսի սկզբնամասում կարող էինք 5-րդ կամ 6-րդ գոլը խփել, բայց «Նորվիչը»…














