Իրավական

Բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ. Ղուկասյան

Հուլիսի 24-ին մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը ոստիկանության ամփոփիչ ասուլիսի ընթացքում ամփոփ տվյալներ է ներկայացրել ոստիկանության գործունեության մասին.

«Կիսամյակի ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 9 տոկոսով կամ 1007 դեպքով: 2018 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է 11243 դեպք, 2019 թվականի 6 ամիսների ընթացքում՝ 12250, ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների աճով՝ 1200 դեպքով»,-նշել է նա:

Ղուկասյանի խոսքով՝ դեպքերի բացահայտման աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ բարձրացել է ՀՀ քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ:

Վերացել են հաղորդումները հաշվառումից թաքցնելու դեպքերը: Ավելացել են կրկնահանցագործություննրը: Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 35-ով: Նվազել են դիտավորությամբ առողջության վնաս հասցնելու, սեռական բռնության, կողոպուտի դեպքերը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ