Բաղադրատոմս, որը կբարձրացնի ձեր դիմադրողականությունը

Պահպանեք ձեր առողջությունը:

Առաջարկում ենք ևս մեկ բնական միջոցներով բաղադրատոմս, որը նույնպես բարձրացնում է դիմադրողականությունը:

Վերցնել միջին չափի գլուխ սխտոր, մաքրել պճեղները և մանր կտրատել, վրան ավելացնել մանր կտրատած կեղևով կիտրոն, լցնել վրան 0,5լ եռացրած-սառեցրած ջուր և թողնել մութ տեղ 4-5ժ: Օգտագործելուց առաջ լավ խառնել, ընդունել 1ճ.գդ. ուտելուց 30 րոպե առաջ:

Կարելի է նաև ուտել մեկ պճեղ սխտոր ամեն օր կամ օրը մեջ:

Հնարավոր է նաև սխտորից պատրաստել միջոցներ արտաքին օգտագործման համար: Վերցնել 2-3 պճեղ սխտոր և մանրացնել, ավելացնել վրան 1բ եռացած ջուր, թրմել 1ժ, որից հետո կարելի է կաթեցնել քթանցքերը 4-5 կաթ, ինչպես նաև ողողել կոկորդը:

Եթե ունեք ալերգիա որևէ կոմպոնենտից՝ հրաժարվեք օգտագործելուց:

Եղեք առողջ։

Ամենաթարմ