Այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Դրանով նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու համար սահմանված ամենաբարձր տարիքը՝ մի դեպքում 45-ից, իսկ մյուս դեպքում 40-ից մինչև 63 տարեկան։
Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 113 կողմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։