fbpx
Սպորտ

Բարելլան կերկարաձգի պայմանագիրն Ինտերի հետ

«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը կիսապաշտպան Նիկոլո Բարելլայի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

27-ամյա իտալացու հետ նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2029 թվականի հունիսը։ Ակումբը շուտով պաշտոնապես կհայտարարի գործարքի մասին։

Բարելլան «Ինտերում» է հանդես գալիս 2019 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ