Բարտոմեուն Մեսսիի հետ կհանդիպի միայն, եթե դա լինի նոր պայմանագիր կնքելու համար

Հրապարակող՝

Azat TV

Ամենադիտվածներ

Կատալոնական «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին հանդիպում է խնդրել ակումբի նախագահի հետ, որպեսզի քննարկի ակումբից հեռանալու պայմանները։

Սակայն, «Բարսայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել է, որ պատրաստ է հանդիպել արգենտինացու հետ միայն այն դեպքում, եթե նա ցանկանում է նոր պայմանագիր կնքել իսպանական ակումբի հետ։

Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին կարող է հեռանալ ակումբից, եթե «Բարսելոնային» վճարվի 700 միլիոն եվրո, ինչը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը նախատեսված պայմանագրի հրաժարագինն է։

Ամենաթարմ