«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն այս գիշերն անցակցրել է ոստիկանական բաժանմունքում։
Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Հիշեցնենք, որ երեկ Բարտոմեուի հետ միասին ձերբակալվել էին նաև «Բարսայի» գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն և փաստաբանական ծառայության ղեկավար Ռոման Գոմես Պենտին։
Ըստ աղբյուրի՝ ձերբակալությունները կարող են կապված լինել, այսպես կոչված, «Բարսելոնա գեյթ» գործի հետ, որի շրջանակներում քննվում է անցած տարվա փետրվարին ապօրինի վճարումներով սոցցանցերում Բարտոմեույի վարկանիշը բարձրացնելու ու ակումբի խաղացողներ Լիոնել Մեսսիին և Ժերար Պիկեին վարկաբեկելու արշավների ֆինանսավորումը։