Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Բարձրաշեն համայնքում կառուցվում է այգի:
Համայնքի բնակիչների՝ տարիների ցանկությունն առաջիկա ամիսներին կիրականացվի: Բարձրաշենը կունենա լուսավոր, բարեկարգ ու կանաչապատ զբոսայգի՝ երեխաների համար նախատեսված խաղահրապարակով և ճեմուղով:
Ծրագրի ընդհանուր արժեքը 18 միլիոն 316 հազար ՀՀ դրամ է, որից 30%-ը հատկացնում է Կառավարությունը, 70 %-ը՝ համայնքը:
Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից։