«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բասկերի երկրի խորհրդարանը հռչակագիր է ընդունել, որում սատարել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և մերժել բռնության կիրառումը: Հռչակագրին կողմ է քվեարկել խորհրդարանի ճնշող մեծամասնությունը:
Հռչակագրում Բասկերի երկրի խորհրդարանը ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և վերահաստատում բասկերի ժողովրդին հայ ժողովրդի հետ միավորող բարեկամության խորը կապերը:
https://www.facebook.com/armenpress/videos/637354066927189
Տեսանյութը՝ Armenpress-ի։