Ռուսաստանի Բառնաուլ քաղաքում տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Մանկական բատուտը ուժեղ քամու հետևանքով օդ է բարձրացել, որի արդյունքում դրա ցատկոտող 2 երեխաներ ընկել են տրամվայի գծերի վրա։
Այս մասին հայտնում է LIFE-ը։
Նշվում է, որ երեխաներից մեկը 3-ամյա Աննան է, իսկ մյուսը՝ 4-ամյա Վիկան։ Առաջինն ուղեղի ցնցում ու ողնաշարի կոտրվածք է ստացել, իսկ երկրորդը՝ գանգի կոտրվածք, ինչպես նաև թոքերի ու որովայնի շրջանում վնասվածքներ։
Բժիշկները աղջնակների վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

