Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խոսել է ՍԴ դատավորի համար ՀՀ կառավարության թեկնածու Էդգար Շաթիրյանի մասին։
Նա նշել է, որ Շաթիրյանի մասնագիտական ու անձնային հատկանիշները բավարարում են ՍԴ-ում գործունեություն ծավալելու համար։
Իսկ դիտարկմանը, թե թեկնածուի հասցեին քննադատություններ են հնչում, Բադասյանն ասաց, որ դա նորմալ է և հասարակությունն իրավունք ունի կարծիք կազմել Շաթիրյանի գործունեության մասին։