fbpx
Սպորտ

ԱՊՀ առաջին խաղերը չեղարկվեցին

Անկախ պետությունների համագործակցության առաջին խաղերը, որը նախատեսված էր անցկացնել ընթացիկ մրցաշրջանում տեղի չի ունենա։ Պատճառը կորոնավիրուսն է, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ տարեսկզբին կազմած օրացուցային պլանի համաձայն միջոցառումը պետք է կայանար Կազանում՝ օգոստոսի 20-27-ը ։ Այնուհետև այն հետաձգվեց մինչև սեպտեմբեր:

Սպասվում էր 11 երկրների 14 – 23 տարեկան ավելի քան 2, 5 հազար մարզիկների մասնակցություն։ 21 մարզաձևերում պետք է խաղարկվեր 280 մեդալների հավաքածու։

Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՌԴ –ին։ Առաջարկն արվել է 2018թ․ սեպտեմբերի 28 –ին, Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նիստում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ