Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է «Բայերի» տաղանդավոր կիսապաշտպան Կայի Հավերցի հետ հնարավոր պայմանագրի ստորագրումը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» մտադիր է առաջարկ անել 20-ամյա ֆուտբոլիստին: Ֆուտբոլիստով հետաքրքրված են Եվրոպայի շատ բարձրակարգ ակումբներ:
«Կարծում եմ, քիչ են այն մարզիչները, ովքեր չէին ցանկանա տեսնել իրենց թիմում Կայի Հավերցին:
Նրան ճանաչում եմ Գերմանիայի U17 ազգային հավաքականից: Հավերցը անհավատալի առաջընթաց է գրանցել «Բայերի» կազմում» ասել է Ֆլիկը Goal-ին տված հարցազրույցում:
Այս մրցաշրջանում 20-ամյա Հավերցը «Բայերի» կազմում անցկացրել է 38 հանդիպում, դարձել 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ Ֆուտբոլիստը գնահատվում է 80 միլիոն եվրո: