Մարոկկացի պաշտպան Նուսաիր Մազրաուին «Այաքսից» անվճար է տեղափոխվել «Բավարիա»:
Մյունխենյան ակումբը 24-ամյա աջ պաշտպանի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի ամառ։ Նա «Այաքսից» հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով:
«Երբ բանակցությունները «Բավարիայի» հետ նոր սկսվեցին, ես անմիջապես լավ զգացողություն ունեցա: Ուրախ եմ միանալ Եվրոպայի լավագույն ակումբներից մեկին: «Բավարիան» հենց նոր դարձավ Գերմանիայի չեմպիոն 10-րդ անգամ անընդմեջ և հաջորդ տարի կպայքարի Չեմպիոնների լիգայի համար:
Ես ընտրեցի այս ակումբը, քանի որ նրա հետ կարող եմ նվաճել ամենամեծ գավաթները»,- մազրաուիի խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:։
Մարոկկացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում «Այաքսի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: