«Բավարիան» լրջորեն հետաքրքրվում է Լերոյ Սանեի ծառայություններով:
Մյունխենյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները և 70 մլն ֆունտ է առաջարկել տեղափոխության համար:«Մանչեսթեր Սիթին» դեռևս հստակ պատասխան չի տվել:
«Բավարիաի» նախագահ Ուլի Հյոնեսը նախկինում հայտարարել էր, որ ակումբը բանակցություններ է վարում Սանեի տրանսֆերի հարցով: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Նշենք, որ Պեպ Գվարդիոլան լարված հարաբերությունների մեջ է Սանեի հետ ու դեմ չէ նրա հեռանալուն: