Բավարիան Էրնանդեսին փոխարինող ֆուտբոլիստ չի գնի

«Բավարիան» ձմռանը վնասվածք ունեցող Լուկա Էրնանդեսին փոխարինող ֆուտբոլիստ չի գնի.

Մյունխենցիների պաշտպանը պատռել է աջ ծնկի առաջի խաչաձև կապանը 2022 թվականի աշխարհի առաջնությունում Ավստրալիայի դեմ Ֆրանսիայի հաղթանակի ժամանակ (4:1):

«Բավարիան» մտադիր չէ փոխարինող փնտրել, հայտնում է Sport1-ի լրագրող Քերի Հոուն:

Տեղեկությունը հաստատել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը։

«Իհարկե, մենք բոլորս շոկի մեջ ենք և շատ ենք ցավում տեղի ունեցածի համար: Բայց Լուկան մարտիկ է, և նա ուժեղ կվերադառնա: Մենք ձմռանը ոչինչ չենք անի»,- ասել է Սալիհամիջիչը:

Ամենաթարմ