Ուլի Հյոնեսը որոշել է հեռանալ «Բավարիայի» նախագահի պաշտոնից:
Մյունխենյան ակումբում 2019 թվականի նոյեմբերին նախագահի ընտրություններ են լինելու, ու այդ ընտրություններում Հյոնեսը պատրաստվում է պաշտպանել՝ Հերբերտ Հայների թեկնածությունն, ով նախկինում Adidas ընկերության գլխավոր տնօրենն էր:
«Բավարիայի» երկրպագուները փորձում են մտափոխել Հյոնեսին և դրա համար սկսել են ստորագրահավաք։ Այս մասին հաղորդում է Bild-ը: