33-ամյա կինը բախվել է ընթացող գնացքին և մահացել

Հրապարակող՝

33-ամյա կինը բախվել է ընթացող գնացքին և մահացել

Ամենադիտվածներ

Մայիսի 4-ին՝ ժամը 12:10-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ կին է ընկած:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավարը ժամը 11:55-ի սահմաններում երկաթգծի Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի հարակից տարածքում, նկատելով երկաթգծով անցնող կնոջը՝ միացրել է ազդանշանային շչակը, սակայն նա, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին, ինչի հետևանքով մահացել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Ամենաթարմ