Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո կանցկացնի առանձին ասուլիս:
Մինչ այս Կրեմլն ու Սպիտակ տունը հայտնել էին, որ Պուտինն ու Բայդենը գագաթնաժողովի արդյունքների մասին կպատմեն իրենց երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ Պուտինն ու Բայդենը հանդիպելու են Ժնևում հունիսի 16-ին: