ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը երդվել է Աստվածաշնչի վրա և ստանձնել պետության 46-րդ ղեկավարի պաշտոնը:
Երդման 59-րդ արարողության շրջանակներում Բայդենը Կապիտոլիումում արտասանել է երդման տեքստը, որը բաղկացած է 35 բառից։ Երդման համար Բայդենն օգտագործել է Աստվածաշունչը, որը պահվում է իր ընտանիքում 1893 թվականից և արդեն օգտագործվել է որպես փոխնախագահ երդման համար։