fbpx
Աշխարհ

Բայդենի հրամանով ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում իրանական օբյեկտներին

Սիրիայում ԱՄՆ-ի զինված ուժերը նախագահ Ջո Բայդենի հրամանով հարվածներ են հասցրել Իրանի հետ կապված երկու օբյեկտների վրա։

Ինչպես հաղորդում ՏԱՍՍ-ը, այս մասին հինգշաբթի երեկոյան հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Այսօր (հոկտեմբերի 26-ին), նախագահ Բայդենի հրամանով, ԱՄՆ-ի ուժերը ինքնապաշտպանական հարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում գտնվող երկու օբյեկտների, որոնք օգտագործվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և հարակից խմբավորումների կողմից»,- ասվում է Օսթինի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պենտագոնի մամուլի ծառայության կողմից։

Ըստ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարի, «ինքնապաշտպանության համար այս ճշգրիտ հարվածները պատասխան են Իրաքում և Սիրիայում ԱՄՆ անձնակազմի դեմ հոկտեմբերի 17-ից Իրանի հետ կապված զինյալների կողմից իրականացվող մի շարք շարունակական և հիմնականում անհաջող հարձակումների»:

Բայդենը հրամայել է այդպես «հստակ ուղերձ հղել, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի նման հարձակումները» և կպաշտպանի իրեն, իր քաղաքացիներին և իր շահերը, ասել է Օսթինը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ