Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Foreign Affairs-ում հոդված է հրապարակել, որում խոսել է նաև Իրան-ԱՄՆ հարաբերությունների մասին։
Նա գրել է, որ Բայդենի կառավարությունը կարևոր ընտրության առաջ է կանգնած՝ «կա՛մ շարունակել Թրամփի վարչակազմի պարտված քաղաքականությունը, կա՛մ հրաժարվել անցյալի ձախողված ենթադրություններից ու հետամուտ լինել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։
Զարիֆը նշել է նաև, որ ԱՄՆ կառավարության համար հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու ու այժմ նախաձեռնողը պետք է Միացյալ Նահանգները լինի։