fbpx
Աշխարհ

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Բայդենից պահանջել են քայլեր ձեռնարկել՝ կանխելու երկրորդ ցեղասպանությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել Վաշինգտոնում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության տարելիցը և նախագահ Բայդենից պահանջել քայլեր ձեռնարկել Արցախում հայերի երկրորդ ցեղասպանությունը դադարեցնելու համար։

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ երթի մասնակիցներն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, իսկ երթն ավարտվել է Սպիտակ տան մոտ կայացած ակցիայով։

Ակցիայի մասնակիցները պահել են «Արցախն ուժեղ է», «Դադարեցրեք Արցախի շրջափակումը», «120 հազար խաղաղ բնակիչներ պատանդ են Ադրբեջանի ձեռքում», «Պատժամիջոցներ կիրառեք ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ», «Ալիևը մեղավոր է պատերազմական հանցագործությունների մեջ» և այլ գրություններով պաստառներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ