Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։
Նա հայտնել է, թե իբր Ադրբեջանի սահմանը խախտվում է, և «անօրինական կերպով հայկական զորքեր են տեղակայվում Ղարաբաղում»:
«Հայաստանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի համաձայնագիրը, գաղտնի «Լաչինի միջանցքով» Ադրբեջանի տարածքում տեղակայել է հայկական զինուժի անձնակազմ՝ քաղաքացիական հագուստով և քաղաքացիական փոխադրամիջոցներով, որպեսզի խուսափեն ռուս խաղաղապահների վերահսկման գործընթացից»,- ասվում է Բայրամովի նամակում:
Բայրամովը նշել է, որ հայկական զինված ուժերի տեղակայումը «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում Հայաստանի միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է», և որ «նման քայլերը հանգեցնում են իրավիճակի ապակայունացման»։