Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ քննարկումները կառուցողական են եղել։
«Միևնույն ժամանակ, հարաբերությունների կարգավորման գործընթացը, իհարկե, պահանջում է ժամանակ և հետագա քայլեր»,- լրագրողներին ասել է Բայրամովը։
Նա նշել է, որ կարևոր քայլ է իրենց համար այն, Հայաստանն ընդունի Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնական կետերը
«Վերջին տարիներին Ադրբեջանը աշխատել է և կոչ է արել Հայաստանին կարգավորել հարաբերությունները։ Այդ կապակցությամբ Ադրբեջանն առաջարկել է հինգ հիմնական կետ, որոնք հիմնված են միջազգային իրավունքի վրա, և որոնց իրականացումը ձեռնտու է նաև Հայաստանին»,- հավելել է Բայրամովը։

