Հունվարի 14-ին, ժամը 01:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Կիրովի փողոցի տներից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, լոգարանում ձախ նախաբազկի բազմաթիվ կտրած վերքերով հայտնաբերել Կ. Ս.-ին (ծնված 1980 թ.) և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին: Կ. Ս.-ն հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: