Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուս հայտնի վիդեո բլոգեր Եվգենի Սավինի Красава հեղինակային հաղորդման ժամանակ պատմել է թե ինչու չի մասնակցել ԵԼ-ի Բաքվում կայացած եզրափակչին։
Սավինի հարցին, որ չէ՞ որ մեր հայրենակցի անվտանգությունը ադրբեջանական կողմը հանձն էր առել ապահովել, Մխիթարյանը պատասխանեց, որ ցանկություն չի ունեցել ռիսկի դիմելու՝ վտանգելով իր կյանքը։
«Ես ստացել եմ բազմաթիվ սպառնալիքներ սոցցանցերում, մեկնաբանություններում, ու բավականին շատ»,-նշել է Մխիթարյանը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը հաղորդման ժամանակ պատմել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։