Reuters-ի հաղորդմամբ՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ գիշերները չի կարողանում հանգիստ քնել Անկարայում տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Հիշեցնենք, որ Միշելը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Թուրքիայում հանդիպել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սակայն եռակողմ հանդիպման սենյակում, որտեղ նաև արարողակարգային տեսանկարահանում և լուսանկարահանում պետք է տեղի ունենար, տեղադրված էր միայն երկու աթոռ, որոնց վրա նստեցին Միշելն ու Էրդողանը: Եվրահանձնաժողովի նախագահը, անակնկալի եկած, ստիպված եղավ տեղ զբաղեցնելու նրանցից ավելի հեռու՝ բազմոցին:
«Շատ եմ ցավում միջադեպի առնչությամբ: Ես այս օրվանից ի վեր ոչ մի գիշեր նորմալ չեմ քնել, քանի որ աչքիս առաջ անդադար այդ տեսարանն է: Դա շոկային իրավիճակ էր»,- ասել է Շառլ Միշելը։