Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը քննարկելու է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։
Այս մասին տվյալը լրատվականների հետ զրույցներում հաստատել է խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։
Նա ասել է, որ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին դիմել է դատավոր Կարինե Պետրոսյանը, որի պնդմամբ՝ ԲԴԽ իրավաբան-գիտնական Գագիկ Ջհանգիրյանի 65-ից բարձր տարիքի հանգամանքն արգելված է դատական օրենսգրքով։
Ավելի վաղ այդ հարցին անդրադարձել էր նաև Ջհանգիրյանը։ Նա ասել էր, որ այդ օրենքը վերաբերվում է ԲԴԽ իրավաբան-անդամների և ոչ թե գիտնական-անդամներին։
