դատական խորհուրդ
ԲԴԽ անդամներն ընդունել են Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընդունել են Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների դատական իշխանությունների միջև համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը: Տաշիրը ՀՀ-ի արտադրության, տուրիզմի և գործարարության ոլորտում 130 մլն դոլարի ներդրում կանի Հայաստանում բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ կստեղծվի Անդրադարձ է կատարվել…
Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդարություն է տարածել, որում հայտնել է, որ ԲԴԽ նախագահի պաշտոնականատար Գագիկ Ջհանգիրյանը, Խորհրդի մի շարք անդամներ, վարչական և վարչական վերաքննիչ դատարանների, ինչպես նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ հանդիպել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետ: ԲԴԽ-ում ընդունել են դատավորների թեկնածուների հոգեբանական հատկանիշներ գնահատող հոգեբանների ԲԴԽ-ում դատավոր Գագիկ Խանդանյանի գործի…
Դատավոր Մարգարյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը կքննվի դռնփակ
Օգոստոսի 19-ին Բարձրագույն դատական խորհուրդի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ օգոստոսի 19-ին, մեկնարկեց Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդության քննությունը, տեղեկացնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։ Վարույթ հարուցելու միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ հիմք ընդունելով քաղաքացիական գործով պատասխանող…
ԲԴԽ-ն հանդիպել է քաղաքացիական գործեր քննող դատավորներին
Մայիսի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր, հանդիպումներ ունեցել քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Նշվում է, որ Խորհրդի անդամները դատավորների հետ քննարկել են համակարգում առկա խնդիրները, մասնավորապես՝ արդարադատությունը մատչելի ու…
ԲԴԽ-ն քննարկելու է Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը քննարկելու է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։ Այս մասին տվյալը լրատվականների հետ զրույցներում հաստատել է խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։ Նա ասել է, որ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին դիմել է դատավոր Կարինե Պետրոսյանը, որի պնդմամբ՝ ԲԴԽ իրավաբան-գիտնական Գագիկ Ջհանգիրյանի 65-ից…
«Իմ քայլը» հանդիպում է Գագիկ Ջհանգիրյանի հետ
Բարձրագույն դատական խորհրդի անդամի տեղերից մեկը թափուր է մնացել՝ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականից հետո։ Որպես ԲԴԽ անդամի թեկնածու կարող է առաջադրվել Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Հենց այս հարցով ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դռնփակ հանդիպում է անցկացնում Ջհանգիրյանի հետ։ Եթե խմբակցությունում համաձայնություն լինի՝ նա կարող է ԲԴԽ անդամի թեկնածու դառնալ։
Ի պատասխան ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունների. ՔԿ
23.06.2020թ.-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադառնալով դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում անվստահության հարցին, հայտարարել է, որ «մենք ունենք ոչ այնքան գրագետ քննչական մարմիններ, մենք ունենք ոչ պատշաճ դատախազական հսկողություն», և որ վերջիններս անորակ քննած գործը «ուղղակի շպրտում են դատարան»: Ռուբեն Վարդազարյանը նաև նշել է,…
ԲԴԽ-ն դատարանների նախագահներին ուղղված հայտարարություն է տարածել
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որն ուղղված է դատարանների նախագահներին և ի գիտություն՝ դատավորներին և դատարանների աշխատակիցներին։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը լիազորությունների ստանձնման պահից առայսօր ձեռնամուխ է եղել Դատական իշխանության համակարգում առկա խնդիրների գույքագրման աշխատանքներին, որի ընթացքում, ի թիվս այլ ուսումնասիրությունների, կատարվել և հրապարակվել է Հայաստանի…
«Իմ քայլը» ԲԴԽ անդամի նոր թեկնածու է առաջադրել
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Աննա Ռազմիկի Մարգարյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 28-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես…
ԲԴԽ-ն այսօր նիստ չի հրավիրի
ԲԴԽ նիստն այսօր չի լինի: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողներին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը: Նշենք, որ նախօրեին երեկոյան ԲԴԽ-ն նիստ էր հրավիրել, որտեղ անընդունելի էր համարել ՀՀ վարչապետի կոչով դատարանների բնականոն գործունեության խաթարումը: ԲԴԽ-ն միաժամանակ կոչ էր արել կոչ է անում դատավորներին և դատական իշխանության…










