Այսօր` հուլիսի 9-ին, բարձրագույն դատական խորհուրդն որոշեց` ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը մերժել:
Հայտնենք, որ նման միջնորդություն էր ներկայացրել արդարադատության նախարարությունը:
Նշենք, որ դատավոր Ազարյանին ի աջակցություն ԲԴԽ նիստին ներկա էին նաև մի շարք փաստաբաններ, որոնք ԲԴԽ-ի որոշման հրապարակումից հետո ծափահարություններ հնչեցրին։