Բարձրագույն դատական խորհուրդն այսօր նիստ է անցկացնում՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով: Նախապես հայտարարվել էր, որ համաձայն Դատական օրենսգրքի՝ Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստն անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար։
Տավարացյանը միջնորդեց, որ նիստը դռնփակ լինի: ԲԴԽ անդամները նշեցին, որ իրավական հիմքեր չեն տեսնում դռնփակ անցկացնելու համար, գնացին խորհրակցական սենյակ՝ որոշելու դռնբաց անեն, թե փակ:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը ներկայացրեց իրենց պահանջի հիմնավորումները: Նա նշեց՝ ԲԴԽ- ն պետք է աչք չփակի այն հանգամանքի վրա, որ Տավարացյանն ապօրինի է ստանձնել ԲԴԽ անդամի պարտավորությունները, ապա հարց ուղղեց՝ Եթե 2018 թ. նոյեմբերի 8-ին է ընտրվել, ինչո՞ւ մինչ այժմ չի մասնակցել նիստերի: Բեքմեզյանի խոսքով՝ այն հանգամանքը, որ Տավարացյանը որևէ անգամ չի ներկայացել նիստի, հիմք է տալիս, որ դադարեցնեն նրա լիազորությունները: