fbpx
Իրավական

Գագիկ Հարությունյանը մի քանի կարևոր հարցեր առանձնացրեց ԲԴԽ-ի գործունեության հետ կապված

Բարձրագույն դատական խորհուրդն ամփոփում է իր գործունեության 1 տարին: Նիստին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հաշվետվությունից առաջ ցուցադրվեց երկու տեսահոլովակ, որոնք պատմում էին ԲԴԽ-ի կառուցվածքի, փոփոխությունների ու գործունեության: ԲԴԽ-ն վերջին 1 տարվա ընթացքում կայացրել է 289 որոշում, 5 կարգապահական տույժ սահմանելու որոշում, 2 նկատողություն, 1 խիստ նկատողություն, 1 լիազորությունների դադարեցում և 1 մերժում: Նախատեսվում է նաև նոր կայքի շնորհանդես, որը մշակման մի քանի փուլ է անցել:

Գագիկ Հարությունյանը վարչապետին նվիրեց ԲԴԽ-ի գործունեությունն ամփոփող ժողովածուն և իր ելույթում մի քանի կարևոր հարցեր ընգծեց:

Նա նշեց, որ ԲԴԽ-ի գլխավոր նպատակն է նախադրյալներ ստեղծել իրավունքի գերակայության սկզբունքի, հետևողական իրացման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատության անմիջական գործունեության համար, նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը, ներդնել առաջադիմական էլեկտրոնային արդարադատության ու մշտադիտարկման համակարգեր, էապես կրճատել արդարադատության ծախսատարությունը, որակական փոփոխություններ իրականացնել դատարանի մատչելիության ու ողջամիտ ժամկետներում գործերի քննության հիմնարար սկզբունքների իրացման հարցում, բարձրացնել դատական ծառայողների որակն ու պատասխանատվությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ