fbpx
Իրավական

ԲԴԽ-ն համալրել է առաջին ատյանի դատարանների դատավորների թեկնածուների ցուցակը

ԲԴԽ հայտարարություն է տարածել առաջին ատյանի դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժինների արտահերթ համալրման մասին:

«Ներկայումս գործող դատավորների թեկնածուների ցուցակում, ըստ համապատասխան մասնագիտացման բաժինների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժիններում թեկնածուներ չկան, իսկ վարչական մասնագիտացման
բաժնում առկա է 1 թեկնածու: 2019 թվականին՝ փետրվար ամսից, և 2020 թվականին պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու են քաղաքացիական գործեր քննող 7, քրեական գործեր քննող 7 և վարչական գործեր քննող 1 դատավորի լիազորությունները: Բացի այդ, ներկա պահին դատական համակարգում առկա է դատավորի 8 թափուր հաստիք, որից 7-ը՝ քաղաքացիական մասնագիտացմամբ, մեկը`քրեական մասնագիտացմամբ: Վերոգրյալի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ անհրաժեշտ է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինն արտահերթ համալրել քսաներեք (23) թեկնածուով, քրեական մասնագիտացմամբ բաժինը` տասնյոթ (17) թեկնածուով, իսկ վարչական
մասնագիտացմամբ բաժինը` երկու (2) թեկնածուով», – ասված է հայտարարության մեջ, որտեղ նշվում է նաև, թե հիմքում որ հաշվարկն է:

ԲԴԽ-ն հրապարակել է նաև որոշումը, որը հետևյալն է.

1. Հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման
անհրաժեշտ թվաքանակը, համապատասխանաբար`
– քաղաքացիական մասնագիտացմամբ բաժին` քսաներեք (23) թեկնածու,
– քրեական մասնագիտացմամբ բաժին` տասնյոթ (17) թեկնածու,
– վարչական մասնագիտացմամբ բաժին` երկու (2) թեկնածու:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ