Հունիսի 13-ին խորհրդարանում Հայաստանի հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հայտարարեց, որ պալատի ստուգումները բավական մտահոգիչ փաստեր են արձանագրել ԲԷՑ-ում՝ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում։ Նրա խոսքով՝ երկու առանձին դեպքերում նոյւթերն ուղարկվել են դատախազություն։
«Տրվում են պայմանագրերով չնախատեսված տասնյակ միլիոնավոր դրամների կանխավճարներ, չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները, իսկ մրցույթները հաճախ շահում են պահանջներին չբավարարող կազմակերպություններ»,- նշեց նա:
Նա նաև հավելեց, որ հաճախակի անհամաձայնություններ ու վեճեր են եղել նաև ԲԷՑ-ի ու արտասահմանյան կազմակերպությունների միջև, եղել են փոխադարձ պահանջներ, իսկ միլիոնավոր դոլարներ արժեցող պայմանագրերի դրույթներն անտեսվել են։