Պողոսյան հիմնադրամը 250 հազար դոլար է հատկացնում Բեյրութի Մեսրոպյան դպրոցի վերականգնմանը

Հրապարակող՝

Azat TV

Ամենադիտվածներ

Պողոսյանը հիմնադրամը գրառում է կատարել Facebook-ում: Հիմնադրամը հայտնում է, որ գումար է հատկացնում Բեյրութի Մեսրոպյան դպրոցի վերանորոգմանը:

«Պողոսյան հիմնադրամը 250 հազար դոլար է հատկացնում Բեյրութի Մեսրոպյան դպրոցի վերականգնմանը, սննդային փաթեթների և կրթաթոշակների տրամադրմանը

Հաշվի առնելով Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքները, Պողոսյան հիմնադրամը որոշել է զգալիորեն ավելացնել 2020 և 2021 թվականների իր աջակցությունը Լիբանանում։

Հիմնադրամի համանախագահներ Ժան և Ալբերտ Պողոսյանների՝ 250 հազար դոլարի նպատակային անհապաղ ներդրումը կուղղվի Բեյրութի Մեսրոպյան դպրոցի շենքի վերականգնմանը, հազարավոր սննդային հրատապ փաթեթների առաքմանը, իսկ 80 սովորողների կհատկացվի 2000-ական դոլարի կրթաթոշակ»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/boghossianfoundationarmenia/posts/3639708959392351?__xts__[0]=68.ARCOAsaU_rwTjWSetwEGOL6aL28rQG7FC-acAhegOmyWWPF3ub9uK2O2DcCnYWNDlyQMmkALpGpP-KxWfAShoepTM0watPOIOEN3qcgMKNxavVGuJQMQldaJxKWhcv4woE-_pLU6n8ZDviXQpAm7o2wVv8wlzHcVLQTbTA7SVQwu4-zff-CbJskiS0QGRNMipsyKDPdmVprd2H_NiMYYXsbZBooJz9KubyPRiI10M0VtO7Micc1Oc9-Z1n_dxJ9V29IxOCmDzb6ztLpRwnIKRi-l4khdYEjWCG9HbPwdmv7CacGGpGLz5wcvlYVhf6_Tgt_-lX6lveCKslDNrEvkzMPWDg&__tn__=-R

Ամենաթարմ