Ինչպես արդեն հայտնի է դարձել, երեկ՝ հուլիսի 19-ին, ժամը 23:30-ի սահմաններում Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել էր։
Նշված դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի ութերորդ կայազորային քննչական բաժնում։
Այս մասին տեղեկանում ենք ՔԿ պաշտոնական կայքից։
Ըստ աղբյուրի՝ վերոնշված ժամին Օղիկյանը գտնվել է մարտական դիրքում ու փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է աջ բազկի շրջանում՝ ստանալով բեկորային վնասվածք։
Նշվում է, որ քրգործը հարուցվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ստացված տվյալներով՝ Օղիկյանն արդեն վիրահատության է ենթարկվել ու այժմ իրեն լավ է զգում։ Նա գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։