Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսին պետք չէ մեղադրել Ադրբեջանին զենք վաճառելու համար

Հրապարակող՝

Հոգեհանգստյան կարգ զոհված չորս զինվորականների համար

Ամենադիտվածներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք չէ մեղադրել Բելառուսին, որ նա զենք է վաճառում Ադրբեջանին, հայտնում է БЕЛТА-ն:

Նա պարզաբանել է նաև, որ «Պոլոնեզ» հրթիռային համալիրի փորձարկմանը Բելառուսը հրավիրել է և′ հայերին, և′ ադրբեջանցիներին, և′ ռուսներին: Նրանք հնարավորություն են ունեցել համոզվել, որ դա իսկապես գերճշգրիտ զենք է:

«Ադրբեջանցիները խնդրում են, որ վաճառենք: Իսկ մենք պետք է վերադարձնենք վարկը, որը վերցրել ենք այդ նպատակով: Եվ այդ ժամանակ ասացի, որ կվաճառեմ ադրբեջանցիներին: Հայերին նույնպես առաջարկել եմ նմանատիպ համալիր: Հայերը հրաժարվեցին` ասելով, որ իրենք ունեն ռուսական «Իսկանդերը», որը ցուցադրել են շքերթի ժամանակ», – ասել է Լուկաշենկոն: 

Ըստ նրա, ադրբեջանցիների խնդրանքով մինչև շքերթը նրանց համար պատրաստվել է համալիրը:

«Գուցե իմ մեղքն այն է, որ ես փորձել եմ հասցնել պատրաստել այդ համալիրը մինչև շքերթի անցկացումը: Բայց չէ՞ որ ես առաջարկել եմ նաև հայերին, և նրանք ասել են՝ պետք չէ», – նշել է Լուկաշենկոն:

Միաժամանակ նա հայտնել է, որ անկախ ամեն ինչից` լավ է վերաբերվում բոլոր երկրներին, այդ թվում` Հայաստանին:

Ամենաթարմ