Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություն կիրականացնեն՝ Բելառուսի հարավային սահմանի երկայնքով։
Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
Նա նշել է, որ զորավարժությունները միջնաժամկետ հեռանկարում են արվում։
Խրենինն ակնարկել է, որ զորավարժություններն անցկացվում են «ի պատասխան հարևան երկրների ակտիվ ռազմականացման»։
Զորավարժությունն իրականացվելու է Ուկրաինայի հետ սահմանին։