Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի՝ «Գենտ»-ի հետ տեղի ունեցած խաղում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ աջակցություն է ստացել Բելգիայի հայ երկրպագուների կողմից:
Հիշեցնենք, որ այդ խաղում հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցման հեղինակ է դարձել, իսկ «Ռոման» ոչ-ոքի՝ 1:1 ավարտելով հանդիպումը երկու խաղերի արդյունքում դուրս է եկել հաջորդ փուլ:
Համացանցում տեսանյութ է տարածվել՝ ինչպես են հայ երկրպագուները խաղից հետո վանկարկում Մխիթարյանի անունը: Հենրիխը մոտենում է երկրպագուներին, ինքնագրեր բաժանում ու լուսանկարվում նրանց հետ:
Լուսանկարներից մեկում Մխիթարյանը ՖԱՖ-ի բելգիահայ անդամ Սպարտակի հետ է, որը ԵԼ-ի «Արսենալ»-«Քարաբաղ» խաղում ակցիա էր իրականացրել՝ դաշտ մտնելով Արցախի դրոշով ու Մոնթեի լուսանկարով շապիկով: