Բելգիայի, Ռուսաստանի ու Խորվաթիայի ջախջախիչ հաղթանակները, և Հոլանդիայի հրաշալի քամբեքը․ Եվրո-2020, 7-րդ տուր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ կայացան Եվրո-2020-ի որակավորման փուլի հերթական հանդիպումները։ 7-րդ տուրի շրջանակներում միմյանց հետ մրցեցին Բելգիայի ու Սան Մարինոյի, Ռուսաստանի ու Շոտլանդիայի, Հոլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի և Խորվաթիայի ու Հունգարիայի հավքականները։

Հատկանշական է, որ բոլոր խաղերում գրանցվեց խոշոր հաշիվ։

I խմբում Բելգիային հաջողվեց Սան Մարինոյին ճանապարհել ոչ ֆուտբոլային հաշվով։ Տիլեմանսի ու Լուկակուի դուբլերի, Շադլինի, Վերսհարենի, Բենտեկենի 1-ական գոլերի և Գրանդոնի ու Բրոլի ինքնագոլերի շնորհիվ բելգիացիները հաղթեցին 9-0 հաշվով։

https://www.youtube.com/watch?v=D_j0iPDjZa8

Խմբի մյուս խաղում ռուսները շատ ավելի ուժեղ գտնվեցին շոտլանդացիներից։ Ձյուբայի դուբլի, Օզդոևի ու Գոլովինի 1-ական գոլերի շնորհիվ Ռուսաստանը խոշոր՝ 4-0 հաշվով հաղթեց Շոտլանդիային։

https://www.youtube.com/watch?v=nOuxNHx-V3E

Տուրերից հետո Բելգիան 100 տոկոսանոց արդյունք է գրանցել ու 21 միավորով արդեն նվաճել է Եվրոպայի առաջնության ուղեգիր։ Իսկ Ռուսաստանը 18 միավորով 2-րդն է I խմբում։

Առավել հետաքրքիր ընթացք ստացավ տուրի կենտրոնական հանդիպումը, որի շրջանակներում C խմբում միմյանց հետ ուժերն էին չափում հոլանդացիներն ու հյուսիսիռլանդացիները։ Մինչև խաղի վերջնամաս կողմերն անխոցելի էին։ Բայց 75-րդ րոպեին սառույցը կոտրվեց ու անակնկալ կերպով ստացվեց այնպես, որ այդ սառույցը կոտրողները Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլիստներն էին։ Իր հավաքականին առաջ մղեց Ջոշ Մադջեննիսը։ 80-րդ րոպեն Հոլանդիան կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ Մեմֆիս Դեպայի գոլի շնորհիվ։ Այստեղ հյուսիսիռլանդացիները խաղը քանդվեց։ Նախ ավելացված առաջին րոպեին Դե Յոնգը առաջ մղեց հոլանդացիներին, իսկ արդեն ավելացված 4-րդ րոպեին Դեպայը դուբլ արեց ու ձևակերպեց վերջնական հաշիվը։ Այսպիսով՝ Հոլանդիայի քամբեքը թույլ տվեց հավաքականին վաստակել 12 միավոր և խմբում կիսել առաջին հորիզոնականը Գերմանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ։

https://www.youtube.com/watch?v=ZLrYt1bghR8

Իսկ ինչ վերաբերվում է Խորվաթիա – Հունգարիա դիմակայությանը։ Ապա այստեղ խորվաթները խնդիրներ չունեցան ու մոդրիչի գոլի Պետկովիչի դուբլի շնորհիվ հաղթեցին 4-0 հաշվով։ Հաղթանակից հետո Խորվաթիան գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը։

https://www.youtube.com/watch?v=SWiJJoNW4h8

Ամենաթարմ