Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հրաժարական է տվել։ Նա այդ քայլին գնացել է իշխանական կոալիցիայի փլուզումից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այդ մասին Շարլ Միշելը հայտարարել է խորհրդարանի նիստում, որտեղ թագավորության առաջատար կուսակցությունները պահանջել են քվեարկության դնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։
Նա ընդունել է, որ իր առաջարկները համոզիչ չէին և իր կոչը չլսվեց։ «Ես որոշել եմ թագավորին ներկայացնել իմ հրաժարականի խնդրանքը, և ես անհապաղ մեկնում եմ թագավորի մոտ»,- ասել է Միշելը և հեռացել նիստից, որն ընդհատվել է։
Բելգիայում կառավարական ճգնաժամը սկսվել է դեկտեմբերի սկզբին՝ Միգրացիայի մասին ՄԱԿ գլոբալ պայմանագրի հարցում իշխող կոալիցիայի հետ տարաձայնությունների պատճառով։
