թագավոր

  • Շահրուխ Խանի հնարավոր վերադարձը «Դոն» ֆրանշիզա բուռն քննարկումների է առիթ տալիս

    Շահրուխ Խանի հնարավոր վերադարձը «Դոն» ֆրանշիզա բուռն քննարկումների է առիթ տալիս

    Բոլիվուդի սուպերաստղ Շահրուխ Խանի՝ «Դոն 3» ֆիլմում իր խորհրդանշական դերին հնարավոր վերադարձի մասին լուրերը բուռն քննարկումներ են առաջացրել՝ հաշվի առնելով Ռանվիր Սինգհի հեռանալու մասին հաղորդումները։

  • Չարլզ III-ին պաշտոնապես Մեծ Բրիտանիայի թագավոր կհռչակեն սեպտեմբերի 10-ին

    Չարլզ III-ին պաշտոնապես Մեծ Բրիտանիայի թագավոր կհռչակեն սեպտեմբերի 10-ին

    Չարլզ III-ը պաշտոնապես Մեծ Բրիտանիայի թագավոր կհռչակվի շաբաթ օրվա՝ սեպտեմբերի 10-ի առավոտյան: Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, որը սեպտեմբերի 9-ին տարածել Է Բուկինգհեմյան պալատը, Գահաժառանգության խորհրդի նիստը, որն էլ Եղիսաբեթ Երկրորդի որդուն կհայտարարի նոր տիրակալ, կսկսվի 10:00-ին Լոնդոնում: «Նորին Մեծությունը Գահաժառանգության խորհրդի նիստում թագավոր կհռչակվի վաղը 10:00-ին՝ Սենտ Ջայմսի պալատում»,- ասված Է փաստաթղթում:

  • Արմեն Սարգսյանը կմեկնի Հորդանան․ նա կհանդիպի երկրի թագավորին

    Արմեն Սարգսյանը կմեկնի Հորդանան․ նա կհանդիպի երկրի թագավորին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 23-ին կարճատև աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի հետ: Նախատեսվում է, որ Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը կքննարկեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին…

  • Սաուդյան Արաբիայում պարետային ժամ է հայտարարվել

    Սաուդյան Արաբիայում պարետային ժամ է հայտարարվել

    Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը երկրում երեք շաբաթով պարետային ժամ է հայտարարել: Երկրում սահմանվել են  որոշակի արգելքներ, որոնք ուժի մեջ են մտնելու մարտի 23-ից: Սահմանվել է փողոց դուրս գալու արգելք, որը երեկոյան 7-ից մինչև առավոտյան 6-ը 21 օր ժամկետով գործելու է: Պարետային ժամը վերահսկվելու է երկրի ՆԳՆ-ի կողմից: Այս մասին հայտնում…

  • Երևանն ինձ հիշեցնում է իմ սիրելի Հորդանանը․ թագավոր Աբդալլահ Երկրորդ

    Երևանն ինձ հիշեցնում է իմ սիրելի Հորդանանը․ թագավոր Աբդալլահ Երկրորդ

    Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին նախագահական նստավայրում երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների, տեղացի և օտարերկրյա դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, արևելագետ-գիտնականների ներկայությամբ իր ուղերձն է հղել «Կրոնը և հանդուրժողականությունը» թեմայով: Մինչ այդ նախագահ Սարգսյանն իր խոսքում ևս մեկ անգամ պատմական համարելով Նորին Արքայական Մեծության այցը…

  • Աբդալլահ Երկրորդը վարչապետին պաշտոնական այցով հրավիրել է Հորդանան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Աբդալլահ Երկրորդը վարչապետին պաշտոնական այցով հրավիրել է Հորդանան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին: Ողջունելով Հորդանանի թագավորին՝ վարչապետը նշել է. «Ձերդ գերազանցություն, ինձ համար մեծ պատիվ է տեսնել Ձեզ մեր երկրում: Սա պատմական այց է, Ձեր առաջին այցն է Հայաստան: Եվ ինչպես մենք հասցրեցինք քննարկել՝…

  • Արմեն Սարգսյանի հրավերով Հորդանանի թագավորը կժամանի Հայաստան

    Արմեն Սարգսյանի հրավերով Հորդանանի թագավորը կժամանի Հայաստան

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին: Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Նախագահ Սարգսյանը և…

  • Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին

    Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: «Հայաստանը և Իսպանիան շարունակում են հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա փոխըմբռնումն ու բարեկամությունն ամուր հիմք կհանդիսանան երկկողմ հարաբերությունների առավել զարգացման ու ամրապնդման համար»,- ասվում է շնորհավորական…

  • Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի թագավորին

    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի թագավորին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային՝ Ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային հաջողություններ է մաղթել, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և առաջընթաց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

  • Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավորին

    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավորին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Թաիլանդի միջև հարաբերությունները և համագործակցությունը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

  • Սաուդյան Արաբիան կարող է հաղթահարել հարձակումների հետևանքները․ երկրի թագավոր

    Սաուդյան Արաբիան կարող է հաղթահարել հարձակումների հետևանքները․ երկրի թագավոր

    Էր Ռիադը կարող է գլուխ հանել Saudi Aramco ազգային նավթընկերության ձեռնարկությունների վրա վերջերս կատարված գրոհների հետևանքներից, որոնք սպառնալիք են ոչ միայն երկրի տնտեսության, այլև ողջ համաշխարհային նավթաշուկայի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը։ Միապետը հավելել է, որ թագավորությունն իր հողը և երկրի կենսականորեն…

  • Դեսպան Կարմիրշալյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսպանիայի թագավորին

    Դեսպան Կարմիրշալյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսպանիայի թագավորին

    Սեպտեմբերի 5-ին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Ֆելիպե 6-րդը շնորհավորեց դեսպան Կարմիրշալյանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Իսպանիայի թագավորը հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իսպանական հարաբերություններում առկա մեծ ներուժի իրացմանը։ Ֆելիպե 6-րդը հույս հայտնեց, որ Հայաստանում…

  • Իմացեք, որ մշտապես սպասված հյուր եք մեր երկրում․ նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բելգիայի Թագավոր Ֆիլիպին

    Իմացեք, որ մշտապես սպասված հյուր եք մեր երկրում․ նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բելգիայի Թագավոր Ֆիլիպին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին` այդ երկրի Ազգային տոնի առթիվ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու կայուն փոխգործակցությունը և շահագրգիռ է խորացնել և ընդլայնել հայ-բելգիական կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ «2018թ. Ձեր մասնավոր այցը Հայաստան հայ…

  • Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին

    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: «Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ակտիվ աջակիցը»,- ասվում է նախագահի ուղերձում։ Արմեն Սարգսյանը Կարլ Գուստավ Տասնվեցերորդին և արքայական ընտանիքին քաջառողջություն, իսկ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա…